Բացել լրահոսը Փակել լրահոսը
274166205_1372398396539833_659972068812192024_n
A A
Հասարակություն

Այսօր առաջին սինոպտիկական քարտեզի ստեղծման օրն է

Փետրվարի 19-ն առաջին սինոպտիկական քարտեզի ստեղծման օրն է: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ առաջին սինոպտիկական քարտեզն ի հայտ է եկել 1855 թվականի փետրվարի 19-ին Փարիզում։

Այնուհետև Փարիզի աստղադիտարանի տնօրեն Ու. Լե Վերյեն Փարիզի գիտությունների ակադեմիային ներկայացրել է Եվրոպայում գործող եղանակային քարտեզն առավոտյան ժամը 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ 

1857 թվականից ի վեր Ռուսաստանը և Ֆրանսիան սկսել են օդերևութաբանական տեղեկատվության փոխանակման գործընթացը: Եվրոպական բոլոր երկրների միջև հեռագրային տվյալների փոխանակման շուրջ համաձայնություն ձեռք է բերվել 1865 թվականին Սանկտ Պետերբուրգի Գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարանի հիմնադիր՝ ակադեմիկոս Ա. Յա. Կուպֆերի շնորհիվ։

Այսպիսով, նա արդյունավետորեն միավորել է եղանակային ծառայությունները։ 1872 թվականին Գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարանը սկսել է հրատարակել օդերևութաբանական տեղեկագիր և կազմել Եվրոպայի և Սիբիրի ամենօրյա սինոպտիկական քարտեզը։ Աստղադիտարանը դիտարկումների տվյալներ ստանում էր 386 օդերևութաբանական և 602 անձրևաչափ կայաններից։