Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատերազմի դեմքը պատերազմից հետո․Մարդկային ճակատագրեր (տեսանյութ)

«Region 5+»-ի հերթական թողարկման դիտակետում հետպատերազմական Հայաստանն է՝ նոր խնդիրներով ու մարտահրավերներով, մարդկային ճակատագրերով, ոչ վաղ անցյալի ծանր հուշերով և սպասելիքներով:

• Կյանքը պատերազմից առաջ և հետոյի բաժանվեց այն ընտանիքների համար, որոնց հարազատները Բաքվի բանտերում հայտնվեցին և ռազմագերիներ դարձան: Մելսը 4 ամիս առաջ է տուն վերադարձել:

• Վանաձորցի Վահե Մելիքսեթյանի անավարտ երազանքներին այսօր թևեր ու թռիչք են տալիս նրա հարազատները, ընկերները:

• Հադրութում տունը կորցրած Դավթյանների 16 հոգանոց ընտանիքը զրկված է ապրելու տարրական պայմաններից։ Կացարանը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել, երկար զբաղեցնել չեն կարող։

• Ինչո՞ւ մարդիկ չեն գնում Սյունիքում հանգստանալու... Եթե մինչև պատերազմը Գորիսը հավակնում էր դառնալ զբոսաշրջային կենտրոն, պատերազմն այստեղ փոխեց ամեն ինչ:

• Պատերազմում որդի կորցրած ծնողին մեծ ուժ է պետք կրկին մայրանալու համար։ 100-ից ավելի կանայք գտել են այդ ուժը և որոշել են լույս աշխարհ բերել իրենց զավակին։