A
A
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը համալրեց «Ուրարտուի» կազմը
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես տեղեկացնում է ոկւմբի մամուլի ծառայությունը, թիմին միացել են Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը և Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող, 27-ամյա Դմիտրո Խլոբուսը: Երկուսն էլ «Ուրարտու» են տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Նշենք, որ Էրիկ Վարդանյանը մինչ այդ հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», իսկ ուկրաինացի ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել ղազախական «Օրդաբասիից»:
«Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջիկա հանդիպումը կանցկացնի փետրվարի 20-ին: Այդ օրը «մանուշակագույնները» սեփական դաշտում կընդունեն «Վանին»: