Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչո՞ւ պետք է վճարեն 3000 դրամ ավել․ վարորդների ակցիան՝ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ (տեսանյութ)

ԱՊՊԱ պայմանագրերի սակագինը Հայաստանի Հանրապետությունումչպետք է թանկանա․  թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ իրենց այս կարծիքը վերահաստատեցին մի շարք վարորդներ։

Նրանք նշեցին, որ իրենց բողոքն ուղղված է Ապահովագրական բյուրոյին․ «Ինչի՞ պետք ա 1-10 ԲՄ (բոնուս-մալուս) դաս ունեցող տրանսպորտային միջոցների վարորդները վճարեն 3000 դրամ ավել ապահովագրավճար, եթե ինքը տարիներ շարունակ ապահովագրավճար ա վճարում ու դրա դիմաց ոչինչ չի ստանում»։

Հարցին, թե արդյո՞ք այդ դեպքում փոխհատուցումների չափերը  ևս կավելանա, վարորդները նշեցին․ «Իհարկե ոչ, մենք չենք տեսնում, որ ինչ-որ լավ բան արվի վարորդների համար»։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ցույցը քաղաքական չէ, և պետք չէ քաղաքական երանգներ տալ, իսկ հավաքները շարունակական բնույթ են ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։