Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախից տեղահանվածները շարունակում են պահանջել Հայկ Խանումյանի հրաժարականը․ ակցիա (տեսանյութ)

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիները այսօր Հանրապետության Հրապարակում կրկին խաղաղ ակցիա էին անցկացնում։

Ակցայի մասնակիցները մի քանի պահանջ ունեին։ Ինչպես նախորդ ակցիայի ժամանակ, երբ հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, այս անգամ էլ պահանջում էին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։

«Ա1+»-ի հետ զրույցում Հայաստանում ապրող արցախցիներից մի քանիս ասացին, որ իրենք իշխանություններից պահանջում են նաև լուծել իրենց բնակարանային հարցերը, սոցիալական աջակցություն հատկացնել և լուծել իրենց կարգավիճակի հարցը։

Կարգավիճակ ասելով՝ արցախցիները նկատի ունեն փախստականի կարգավիճակը՝ հավաստիացնելով, որ այն պետք է, որպեսզի միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի իրենց։

Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի ԱԳ նախարարության շենքի դիմաց շարունակելու իրենց բողոքի ակցիան։

Մանրամասները՝ տեսանյութում։