Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Գիրք՝ լեգենդար հայ ֆուտբոլիստի մասին (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարությունում այսօր կայացավ մարզական լրագրող, տարեգիր Ալեքսանդր Գրիգորյանի՝ «Аркадий Андреасян - «Королевская булавка «Арарата» ռուսալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանի կյանքի և գործունեության մասին:

«Անդրիասյանի մասին գիրք գրել էի դեռևս 10 տարի առաջ, սակայն նա ինձ ասաց, որ պետք չէ շտապել՝ ասելով, որ իր «կարապի երգը» դեռ չի երգել։ Ավաղ, նա ժամանակից շուտ հեռացավ մեր մեղսավոր աշխարհից, և հարկ եղավ նոր գլուխներ ավելացնել», - ասաց գրքի հեղինակը։

Միջոցառմանը ելույթ ունեցան ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, «Արարատ-73»-ի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը: Շնորհանդեսին ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։