Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սպասում եք օրերը տաքանա՞ն, որ ձեր խոստումները կատարեք․ լրագրողը՝ Քոչարյանին (տեսանյութ)

Սա այն հարցն է, որ մեր սոցցանցերում ակտիվ տալիս են ամեն օր։

Այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի այն հարցին, թե երբ ներկայացնում եք, որ ամեն բան վատ է՝  ի՞նչ է անում ընդդիմությունը։ Ինչի՞ն եք սպասում, որ իշխանությունը դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնի՝ թշնամուն տարածքներ զիջելով, թե՞ սպասում եք եղանակները տաքանան, ինչ ազդակներ են անհրաժեշտ ընդդիմությանը։

Լրագրողը Քոչարյանին հիշեցրեց, որ անցած տարի նոյեմբերի 8-ի հանրահավաքում վստահեցնում էին, որ վռնդելու են իշխանությանը բարիկադներով կամ ընտրություններով, որ դա շաբաթների հարց է։

«Սա ունի լավ ու վատ կողմ։ Լավը այն է, որ ակտիվ զանգվածը ուզում է ինչ- որ  բան կատարվի, ուզում է մի բան փոխվի երկրում։ Սա ոգևորիչ է։ Վատ է, որ սպասում են, որ միայն ընդդիմությունը դա պետք է անի՝ առանց իրենց մասնակցության և առանց ժողովրդի ակտիվ և զանգվածային ներգրավվածության»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր հրավիրել։ Նախաբանում խսցեց ՀՀ անվտանգային հարցերի մասին, այնուհետև պատասխանեց հրավիրված լրատվամիջոցների հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։