Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19
A A
Սպորտ

Հայաստան Մ-19 – Ղազախստան Մ-19` 1:0

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացած երկրորդ ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Ղազախստանի այդ տարիքային ընտրանուն: Միակ գոլը 75-րդ րոպեին խփել է Սամվել Հակոբյանը: Նշենք, որ երկու օր առաջ թիմերի միջև կայացած նմանատիպ խաղում կրկին հաղթել էին մեր պատանի ֆուտբոլիստները` 1:0:

Հայաստանի Մ-19 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի 2022թ առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին, որը տեղի կունենա մարտ ամսին, Անգլիայում: