A
A
Հայտնի են Հայաստանի մարմնամարզության բացարձակ չեմպիոնները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացան սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տղամարդկանց բազմամարտում առաջին տեղը զբաղեցրել է 2020թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը վեց մրցաձևերի արդյունքներով վաստակել է 80,700 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գագիկ Խաչիկյանը` 77,350 միավոր, երրորդ` Համլետ Մանուկյանը` 76,200:
Կանանց առաջնությունում 49,8 միավորով բացարձակ հաղթող է ճանաչվել Մանե Պողոսյանը: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Մարիետա Բուչախչյանը (46,700) և Ինեսա Ջաղինյանը (45,830):
Վաղը կկայանան առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները: