Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Օրակարգում 3 հարց է․ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստի օրակարգում երեք հարց է։ Այս մասին խորհրդի երկրորդ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով այն։

«Օրակարգի երեք հարցերն են՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի հաստատում, Սահմանադրական բարեփոխումների ուղղությունների վերհանման նպատակով իրականացվող հանրային հարցման ձևաչափի հաստատում»,-ասաց արդարադատության նախարարը նշելով, որ այդ երկու հարցերը կզեկուցի անձամբ ինքը։

Իսկ երրորդ՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի փուլային հաջորդականությունը սահմանելու հարցի քննարկումը կզեկուցի խորհրդի անդամ Արթուր Սաքունցը։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի հաստատման ժամանակ խորհրդի անդամ Արթուր Սաքունցը առաջարկեց հանձնաժողովին մասնակցող անձին հարցազրույցի փուլում տեսաձայնագրել և չհրապարակել։ Առաջարկությունն ընդունվեց միաձայն։

Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունենում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի երկրորդ նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։