Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շոու Լիսաբոնում, անակնկալ վերջաբան Փարիզում. ՉԼ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

 

Ֆրանսիայի առաջնության ընդգծված առաջատար Փարիզի «ՊՍԺ»-ն իր հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին»: Խաղն անցավ տանտերերի տարածքային առավելությամբ, սակայն դա այնքան էլ չարտահայտվեց հաշվի մեջ: Խաղի միակ գոլը 90+4 րոպեին խփեց փարիզեցիների հարձակվող Կիլիան Մբապեն: Հանդիպման 61-րդ րոպեին «ՊՍԺ»-ի մյուս աստղային հարձակվողը` Լիոնել Մեսին, չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: Հյուրերն ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացավ դիպուկ հարված կատարել մրցակցի դարպասին:

 

Օրվա երկրորդ խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» Լիսաբոնում պարզապես ջախջախեց տեղի «Սպորտինգին»: Առաջին խաղակեսում հյուրերը չորս անպատասխան գոլ խփեցին, իսկ երկրորդում` միայն մեկ: Անգլիական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի Բերնարդու Սիլվան:

 

Պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 9-ին: