A
A
Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց եզրափակիչ 1-ին պարտիան
Աջակցիր «Ա1+»-ինԲեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի 1-ին մրցաշարում կայացավ եզրափակիչ առաջին պարտիան:
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց նույն երկրի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Մեր հայրենակիցը բավական վստահ պաշտպանվեց, իսկ վերջում հավերժական շախերի օգնությամբ, 54-րդ քայլին, մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:
Վաղը կկայանա դասական երկրորդ պարտիան: Ոչ-ոքի խաղալու դեպքում հաղթողը կորոշվի փետրվարի 17-ին, թայ-բրեյքում:
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի Գրան պրիում առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կմասնակցեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: