Վարդան Օսկանյանը հերքում է, որ իր միջոցով կաշառք է փոխանցվել․ Ռոբերտ Քորչարյանի պաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր միակ բանը, որ մենք դատախազությունից ակնկալում էինք, որ մեղադրանքի տեքստի մեջ հստակություն մտցնեն և ասվի պարոն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի ո՞ր գործողություններն են հանցագործություն։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն՝ ընդգծելով, որ դատախազությունն այդ հարցին պատասխան տալ չկարողացավ։
«Չեն կարող պատասխան տալ, որովհետև չեն կարող նոր պատասխան հնարեն։
Եթե պատասխան են տալիս, պետք է մեղադրանքի տեքստի մեջ ապացուցեն, թե որտեղ է գրված կոնկրետ գործողությունների նկարագիրը»,- ասաց Քոչարյանի պաշտպանը՝ հայտնելով, որ մեղադրանքի տեքստն առաջիկայում երբ հրապարակվի, իրենք ևս կհրապարակեն, որպեսզի ավելի վիզուալ երևա։
«Երբ Սիլվա Համբարձումյանը ներկայացնում է, որ ինքը Վարդան Օսկանյանի միջոցով է կաշառք փոխանցել՝ Վարդան Օսկանյանը դա հերքում է։ Եվ քանի որ իրենք չեն կարող մեղադրանքում գրել, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մեղադրանքում հնարք են կիրառում՝ նշելով՝ Սիլվա Համբարձումյանն է ասում, թե ձեռք է բերվել համաձայնություն»,-պարզաբանեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը, թե ինչ կապ ունի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այս գործի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։