Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 15.02.
A A
Սպորտ

Այսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը

Այսօր կկայանան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի  առաջին երկու հանդիպումները։ Փարիզի «ՊՍԺ»-ն իր հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին», իսկ Լիսաբոնի «Սպորտինգը»՝ «Մանչեսթեր Սիթիին»։

Օրվա կենտրոնական խաղը, ինքնին, կկայանա Էյֆելյան աշտարակի մոտակայքում։ «ՊՍժ»-ն չնայած վստահորեն գլխավորում է Ֆրանսիայի առաջնությունը, սակայն վերջին ժամանակներին անկայուն խաղ է ցուցադրում։ Արդյունավետ հանդիպումներին հաճախ հետևում են դժգույն ոչ-ոքիներ, նվազագույն հաշվով հաղթանակներ։ Թիմում չկան ընդգծված հարձակվողներ։ Ընթացիկ մրցաշրջանում լավագույն ռմբարկուն Կիլիան Մբապեն է, որը 22 խաղում խփել է 12 գնդակ։ Լիոնել Մեսին, Նեյմարը, Մաուրո Իկարդին, Անխել Դե Մարիան միասին նույնքան գոլ են խփել։

Մադրիդի «Ռեալը» նույնպես իր երկրի առաջնության առաջատարն է։ Սակայն, վերջին երեք խաղերում մադրիդցիները կորցրել են արդյունավետությունը՝ խփելով ընդամենը մեկ գոլ։ Ըստ մասնագետներին, «Ռեալն» այժմ խաղային ճգնաժամ է ապրում։ Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն ավելի շատ հավատում են «ՊՍժ»-ի հաղթանակին։

«Սպորտինգ» - «Մանչեսթեր Սիթի» զույգի ընդգծված ֆավորիտ համարվում է անգլիական ակումբը։ Մանչեսթրցիները Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին 10 խաղերում տարել են 9 հաղթանակ և այժմ վստահորեն գլխավորում են աղյուսակը։ «Սպորտինգը» Պորտուգալիայի առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականում, սակայն արդյունավետությամբ զիջում է և առաջատար «Պորտուին», և իրեն հաջորդող «Բենֆիկային»։

Նշենք, որ այս փուլի խաղերը Երևանի ժամանակով կկայանան ուղիղ կեսգիշերին։