Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան ԱԺ 11 (2)
A A
Քաղաքականություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Ձերդ Գերազանցություն,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք բարեկամ սերբ ժողովրդին՝ իր պետականության հիմքերն էլ ավելի ամրապնդելու  և երկիրը մշտապես բարգավաճման ուղով տանելու համար։

 

Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված բարեկամական կապերը։ Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատուկ ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով:

 

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և նվաճումներ ու որակական նոր մակարդակի բարձրացնել բազմաբնույթ համագործակցությունը Հայաստանի և Սերբիայի միջև:

 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։