Բացել լրահոսը Փակել լրահոսը
wet snow
A A
Հասարակություն

Եղանակն առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր և փետրվարի 15-ին սպասվում են տեղումներ և մառախուղ:

Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-6 մ/վ, փետրվարի 18-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, փետրվարի 17-19-ը նույնքանով կբարձրանա:

Արցախում այսօր և վաղը սպասվում է ձնախառն անձրև։