Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանն անպայման կանչվելու ա․ քանի ժամ ուզում եք․ Քոչարյան (տեսանյութ)

Անպայման, դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։

Այսօր ԱԺ-ում՝44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հրավիրված ասուլիում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանչվելու է քննիչ հանձնաժողով։

«Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը։ Բա տենց հնարավորություն մեր ընդդիմադիր գործիչները ո՞նց իրենց ձեռքից բաց թողեցին։ Էն էլ ոնց, քանի ժամ ուզում էին։ Ինչ հարց ուզում էին։ Սենց բացառիկ հնարավորություն պարոն Տիգրան Աբրահամյանը երբևիցէ կունենա՞ր»,- այսօրինակ հարցեր հնչեցրեց պատագամավոր Անդրանիկ Քոչարյանը, հետո էլ, թե՝ Ղազինյանի մասին չեմ ասում։

«Վերջնական եզրակացությունը կարող է առնչվել, կարող է չառնչվել»,- ասաց Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է պարզվի՝ ինչ առնչություն է ունեցել պատերազմին։

Հիշեցնենք՝ այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում։