A
A
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում
Աջակցիր «Ա1+»-ինՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Ֆրանսիա այցի վերջին օրվա օրակարգի մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Ֆրանսիա այցի ընթացքում հայկական կրթօջախներ այցերը Գլխավոր հանձնակատարի օրակարգի առանցքում են։ Փարիզյան վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանն այցելեց Ռենսիի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարան, հանդիպեց դպրոցի տնօրեն Հայկ Սարգսեանի և ուսուցչական կազմի հետ, շրջայց կատարեց վարժարանի տարածքում։
«Դպրոցները հայապահպանության հիմնաքարերն են։ Գիտեմ, թե որքան դժվարությունների միջով եք անցնում կրթօջախում բարձրորակ ուսուցում ապահովելու համար։ Դա իր տեսակի մեջ յուրօրինակ հերոսություն է։ Պոլսից հասնելով Մարսել, այնուհետ 1927-ից հաստատվելով Փարիզի Ռենսի արվարձանում` վարժարանը երբեք չի շեղվել իր հիմնական առաքելությունից»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։
Դպրոցի ղեկավարությունը նպատակադրված է ծրագիր մշակել ֆրանսիական դպրոցներ հաճախող հայ աշակերտներին հայերեն ուսուցանելու համար։ Գլխավոր հանձնակատարի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագիրն ամփոփել և ստեղծել գործողությունների ճանապարհային քարտեզ։
Գրասենյակը կշարունակի վարժարանի հետ այս ուղղությամբ աշխատանքը։
Զարեհ Սինանյանին ներկայացվեցին նաև դպրոցի խնդիրները։
«Դպրոցասեր» ամենօրյա վարժարան է այցելում 200-ից ավելի հայ աշակերտ։ Ֆրանսիայի յոթ ամենօրյա հայկական դպրոցներ են հաճախում 1200 հայ աշակերտներ»։