Բացել լրահոսը Փակել լրահոսը
231098
A A
Հասարակություն

Ճամբարակ քաղաքում ավտովթարի հետևանքով 8 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքում բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:  

Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մի քանիսին նրանք իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց: