Հայկ Մարությանին հեռացնելուց 2 ամիս անց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանում գլոբալ փոփոխություններ են սպասվում։ Քաղաքապետը նորմալ չի համարում, որ որոշ աշխատակիցներ ժամանակ ունեն բամբասելու։ Երկուսուկես տարի փոխքաղաքապետ եղած Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հայկ Մարությանի հրաժարականի մասին առաջին հրապարակումներից մոտ 10 ամիս անց, որոնք այս ամբողջ ընթացքում իշխանության ներկայացուցիչները որակում էին բամբասանք։
Ի տարբերություն դերասան Հայկ Մարությանի՝ արդեն մեկուկես ամիս քաղաքապետի աթոռը զբաղեցնող ճարտագետ Հրաչյա Սարգսյանին երեւանցիներից շատերը չեն ճանաչում։
Հայկ Մարությանը 2021թ վերջին հեռացվեց իր պաշտոնից՝ իրեն քաղաքապետ դարձրած ուժին Ազգային ժողովի վերջին ընտրություններում չսատարելու պատճառաբանությամբ։ Հայկ Մարությանը հրաժեշտ տվեց պաշտոնին՝ իշխող ուժի հասցեին ծանր գնահատականներ հնչեցնելով։
Պաշտոնավարման ընթացքում Հայկ Մարությանին հաջողվեց լուծել աղբահանության հարցը։ Մի շարք խնդիրներ այդպես էլ մնացին չլուծված, ինչպիսիք են՝ տրանսպորտն ու փողոցային առեւտուրը։
Քաղաքացիները Երեւանում առկա խնդիրներն ու կատարված աշխատանքը կապում են քաղաքապետի հետ՝ հաճախ մոռանալով, որ իշխանությունը պատկանում է 5 տարով ընտրված ավագանուն։ 2018թ ընտրություններից հետո քաղաքային իշխանությունը վստահված է «Իմ քայլը», «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին։
65 հոգանոց ավագանին է նշանակում Երեւանի քաղաքապետին, որին օրենքով կարող է նաեւ անվստահություն հայտնել, ինչպես եղավ Հայկ Մարությանի դեպքում։
Հայկ Մարությանի հրաժարականից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ հրաժարվեցին մանդատներից։ Մի քանի հոգի, ինչպես օրինակ Իզաբելա Աբգարյանը եւ Սերգեյ Գյոզալյանը, որոշեցին պահպանել մանդատը՝ դուրս գալով խմբակցությունից։
Մանրամասները՝ տեսանյութում