Բացել լրահոսը Փակել լրահոսը
logo
A A
Հասարակություն

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել․ Հայ Փոստ

«Հայ Փոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․
 
Կրկին ահազանգ ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
 
Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:
 
ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։
 
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝
 
✅ մեր կայքը ,
✅ ֆեյսբուքյան էջը
✅ ինստագրամյան էջը
📞 (010)514-514
 
Հարգանքով՝ ՀայՓոստ