Բացել լրահոսը Փակել լրահոսը
230971
A A
Հասարակություն

Հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Արցախբանկ»-ի վրա

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել,  որ հարձակում է տեղի ունեցել Բաղրամյան պողոտա 53  հասցեում գործող «Արցախբանկ»-ի վրա:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մի քաղաքացի կոտրել է բանկի դռան ապակիները, մտել ներս և ինչ-որ պահաջներ է դրել բանկի աշխատակիցների առջև: Սակայն չի կարողացել այլ գործողություններ կատարել, քանի որ պարեկները կարողացել են մտնել բանկ և վնասազերծել նրան:

Քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել է կասկածյալին պատկանող Mercedes C240 մակնիշի ավտոմեքենան, որով նա եկել է Բաղրամյան պողոտա, կայանել ավտոմեքենան ու մտել բանկ:

Ոստիկանությունը պարզում է քաղաքացու արարքի դրդապատճառները: