Բացել լրահոսը Փակել լրահոսը
273413737_244499267875192_2622747011381379077_n
A A
Հասարակություն

Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը

Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:

Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:

«Պատերազմից հետո մեր զոհված տղաների ընտանիքներում ծնվող փոքրիկները կյանքի շարունակականության և մեր լինելիության խորհրդանիշն են դառնում:

Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք մշտապես լինելու այս ընտանիքների կողքին՝ ի նշան երախտագիտության իրենց տղաների թափած արյունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: