Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երկրում մեկը որոշել է, որ իր դեմ ցանկացած քաղաքական խոսք պետք է ճնշվի․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Սա տիկին դեսպանի ականջի համար է։ Ամեն օր , երբ քնում է,  դա տեսնում է։ Այսօր Եվրամիության դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ  եվրոպական կառույցներին ուղղված իր խոսքում  ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Հայաստանում կան մարդիկ, ովքեր այս պահին բանտերում են։ Կան բազմաթիվ մարդիկ, որ մինչև այս հետապնդվել են տարբեր քրեական գործերով՝ բնավ կապ չունենալով որևէ քրեական գործողության կամ արարքի հետ»,- ասաց Նարեկ Սամսոնյանն ընդգծելով՝ այդ ամեն ինչն արվում է նրա համար, որովհետև այս երկրում մեկը, որոշել է, որ իր դեմ ցանկացած քաղաքական խոսք պետք է ճնշվի։

«Բռնի, իրավական, ոչ իրավական, չակերտավոր իրավական, խայտառակ իրավական ճանապարհներով որոշել է, որ իր դեմ ցանկացած քաղաքական խոսք պետք է ճնշվի։ Այ այս ցանկապատի հետևում տաս կարդոն ախրանաների տակ կուչ եկած մեկը, որ երեկ խոսում էր ավտոմատով փողոցում քայլելուց՝ ավտոմատն ինչ բան է ինքն էլ չգիտի»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։

Հիշեցնենք՝ Եվրամիության դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը հղեցին եվրոպական կառույցներին, Հայաստանում, ըստ իրենց, քաղաքական հայացքների համար հետապնդվող և կալանքի տակ պահվող անձանց ուշադրությունից դուրս թողնելու համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։