ԵՄ գործընկերներ, դադարեք ՀՀ-ում «սպիսատ» անել ձեր անորակ կադրերին․ դեսպանն այստեղ անելիք չունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս պարզապես այստեղ եմ, որովհետև կարծում եմ, որ Հայաստանում որևէ մեկը այդքան վնաս չի տվել համամարդկային ու եվրոպական արժեքներին, ոնց տիկին դեսպանն է։
Այսպես արտահայտվեց Եվրամիության դեսպանատան դիմաց բողոքի ակցիային միացած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով ԵՄ-ն վերջերս շատ վատ քաղաքականություն է իրականացնում Հայաստանում։
«ԵՄ-ն այստեղ դեսպան է նշանակում մարդկանց, որոնց հետո թոշակի է ուղարկում։ Ոչ նախորդ դեսպանն էր մի բան, ոչ էս դեսպանն է մի բան։ Եվրոպական միության հարգելի գործընկերներ, դադարեք ՀՀ-ում սպսիատ անել ձեր դիվանագիտական անորակ կադրերին»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ շարունակելով հորդորել, որ ԵՄ-ն դադարեցնի նշանակել մարդկանց, որոնք փոխանակ կայացնեն եվրոպական արժեքները Հայաստանում, փոխանակ նպաստեն Հայաստանում ժողովրդավարությանը, փոխանակ ամրացնեն մեր կապերը քայքայում են այդ ամենը։
«Նախորդ դեսպանը մի գիրք էր գրել այսպես կոչված հեղափոխության մասին։
Մի նենց ուրախ էր, մի նենց հպարտ էր, որ իր օրոք է եղել։ Էս մի դեսպանն էլ կարա գիրք գրի՝ հեքիաթների հավաքածու գրի Հայաստանում ժողովրդավարության զարգացման մասին»,- ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք՝ Եվրամիության դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը հղեցին եվրոպական կառույցներին, Հայաստանում, ըստ իրենց, քաղաքական հայացքների համար հետապնդվող և կալանքի տակ պահվող անձանց ուշադրությունից դուրս թողնելու համար։
Մանրամասները տեսանյութում։