Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պատուհանից կշպրտեին այդ դատախազին, կընկներ դիմացի այգու մեջ․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«ՀՀ անվտանգության խորհրդում պետք է հստակ սցենար լինի, որ եթե ռուս-ուկրաինական լարվածությունը վերածվի զինված հակամարտության (հույս ունեմ, որ չի վերածվի), ինչ է անելու Հայաստանը։ Այն տնտեսական սանկցիաները, որ կիրառվեն ՌԴ-ի նկատմամբ, անմիջապես կազդեն մեր երկրի վրա։ Չպետք է մոռանալ, որ Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուս խաղաղապահների միջոցով, և չի բացառվում, որ ՌԴ-ին պետք գան իր զորքերը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե ՌԴ-ն ներքաշվի պատերազմի մեջ, չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սադրանք հրահրի այս կողմից։

ԼՀԿ ղեկավարը նաև հավելեց, որ Արցախյան վերջին պատերազմից հետո ՀՀ քաղաքացիները ոչ միայն զանգվածաբար արտագաղթում են, այլև շատերն իրենց արու զավակներին գրանցումից հանում են և այլ երկրներում են գրանցում․ «Մարդիկ, ովքեր այստեղ են, չխաբվեք դրան, նրանց տղա երեխաներն այլևս ՀՀ քաղաքացիներ չեն և ՀՀ-ում չեն ծառայելու։ Հենց հիմա մեծ հոսքով փաստաթղթաշրջանառություն է տեղի է ունենում, հենց հիմա հազարավոր մարդիկ իրենց տղա երեխաներին գրանցում են այլ երկրներում, որ ՀՀ բանակում չծառայեն»։

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև իրավապահ համակարգին, քննվող աղմկոտ գործերին և հավելեց, որ ոլորտի տարբեր մարմինների միջև առողջ մրցակցություն կա։ Օրինակ՝ դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտե լրացուցիչ քննության է ուղարկում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը։

«Պատուհանից կշպրտեին այդ դատախազին, կընկներ դիմացի այգու մեջ»,- ասում է Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։