Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Մի պարկ կարտոֆիլ՝ «կոլխոզի նախագահին»․ բողոքի ակցիա Լուկաշենկոյի դեմ (տեսանյութ)

Ազգային ժողովրդավարական բևեռի երիտթևն այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Բելառուսի դեսպանատան առջև՝ իրենց դժգոհությունը հայտնելու այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած կտրուկ ու գռեհիկ արտահայտության կապակցությամբ, թե «Հայաստանը ոչ մեկին պետք չէ»։

Ակցիայի մասնակիցները մեկ պարկ կարտոֆիլ էին իրենց հետ բերել, որի վրա Լուկաշենկոյի, նաև Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներն էին փակցված։

Ըստ ակցիայի մասնակիցների՝ կարտոֆիլի պարկը խորհրդանշում է հենց «կոլխոզի նախագահ» Լուկաշենկոյին։

Լուկաշենկոն, հիշեցնենք, հայտարարել է․ «Հայաստանը փախչելու տեղ չունի, կարծո՞ւմ եք նրանք ինչ-որ մեկին պետք ե՞ն, իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»