Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Լուկաշենկո, Դուք ձեր մասին մտածեք․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

Հայաստանը մեզ է պետք, պարոն Լուկաշենկո։

Խորհրդարանում իր ելույթի եզրափակիչ մասում անդրադառնալով Բելառուսի նախագահի վերջին հայտարարություններին ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Լավ կանեք դուք ձեր մասին մտածեք»,- ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, որ առաջիկա 15 տարիներին, Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնական Ասիայի այլ պետություններ։

Անդրադառնալով Հայաստանին, Լուկաշենկոն նշել է՝  Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք,  նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։

Նշենք՝ այսօր ԱԺ-ում մի շարք պատգամավորներ արձագանքեցին Լուկաշենկոյի հայտարարությանը` դատապարտելով այն։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ևս արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Հայաստանի վերաբերյալ` նշելով,որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։