Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լուկաշենկոն թող մտնի Մինսկի իր օդանավակայանը, որը խոզանոց է հիշեցնում․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

Լուկաշենկոները և մարգարիտասիմոնյանններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին և ռուսական պետականությանը։ Խորհրդարանում՝ օրակարգի հարցից շեղվելով, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ կրկին անդրադառնալով Բելառուսի նախագահի երեկվա հայտարարություններին։

«Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ Մինսկի իր օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց»,- նման գնահատական տվեց պատգամավորը։ 

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, որ առաջիկա 15 տարիներին, Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնական Ասիայի այլ պետություններ։ Անդրադառնալով Հայաստանին, Լուկաշենկոն նշել է՝  Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք,  նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։

Մանրամասները՝ տեսանյութում։