Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ընդդիմության անվան տակ խորհրդարան է մտել մի խմբավորում, որը պիտի ապացուցի, որ մարդիկ սխալ են ընտրել (տեսանյութ)

Հերթական անգամ մենք համոզվում ենք, որ ընդդիմության անվան տակ խորհրդարան է մտել մի խմբավորում, որի նպատակն է ապացուցել մեր ժողովրդին, որ ինքը սխալ ընտրություն է արել, որ այս իշխանությունները ժողովրդի մասին չեն մտածում, իսկ իրենց քունը չի տանում՝ ո՞նց անեն, որ մեր ժողովուրդը լավ ապրի։

Այսօր խորհրդարանում նման տեսակետ հնչեցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Հասկացանք, բայց այս մարդիկ մոռանում են մի բան՝մենք հետևողականորեն բացատրում ենք մեր ընտրողներին, որ մենք հետևողականորեն իրականացնելու ենք մեր խոստումները, բարձրացնելու ենք աշխատավարձը, հոգ ենք տանելու բազմազավակների մասին, և այլն․․․»,- ասաց Վիգեն Խաչատրյանը` նշելով, որ ամենօրյա գործունեությամբ իրենք դա ապացուցելու են։

«Միակ բանը, որ մենք չենք անելու ու չենք անի՝ երբեք չենք խաբելու մեր ժողովրդին։ Ասելու ենք այն,  ինչ կարող ենք անել։ Ժողովուրդը կորոշի՝ կարող էինք ավելի շատ անել, թե քիչ ենք արել»,- ասաց իշխանական պատգամավորը նկատելով՝ սա ժամանակի խնդիր է։

«Բայց այս հնարքը, թե իբր մենք տեղափոխվել ենք գործնական դաշտ, մենք ուզում ենք լավ բան անենք՝ իրենք չեն ուզում։ Շարունակեք խաբել ժողովրդին։ Չի ստացվելու»,- ընդդիմության գործընկերներին դիմելով ասաց պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։