Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են օկուպացված Շուշիի հռչակագիրը,ԱԺ-ն չի արձագանքում (տեսանյութ)

Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են ակնհայտ հակահայ բովանդակության՝ օկուպացված Շուշիի հռչակագիրը, և մինչ այս պահը պետական որևէ մարմին՝ այդ թվում Ազգային ժողովը, գոնե իր մամուլի խոսնակի մակարդակով որևէ արձագանք չի տվել այդ հռչակագրի վավերացմանը։

Այս մասին այսօր Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալու ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Ես կարծում եմ, որ ԱԺ-ն իր աշխատանքային գործունեության մեջ պետք է ադեկտվատ լինի և արձագանքի մեր ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Տվյալ դեպքում մեզ համար արտաքին անվտանգային մարտահրավեր է այդ հռչակագրի վավերացումը»,- ընդգծեց պատգամավորը՝ կարևորելով՝ մենք մեր աշխատանքային գործունեության մեջ պետք է ներառենք այդ ամենին արձագանքելը։

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը։

Մանրամասները՝ տեսանյութում։