Բացել լրահոսը Փակել լրահոսը
1074947
A A
Քաղաքականություն

Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա, որտեղ անցկացվելու են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ նախագահ Մակրոնն ասել էր, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ լավատեսորեն է տրամադրված, սակայն չի հավատում «հանկարծակի հրաշքներին»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով, իր այցի նպատակն է թույլ չտալ իրավիճակի վատթարացում Ուկրաինայի շուրջ:

Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով: