Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մակրոնի գրառումը՝ հայ գերիների վերադարձի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր էջում անդրադարձել է հայ գերիների վերադարձին։

«Ադրբեջանն ազատ է արձակել ութ հայ  գերիների և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք վերամիավորվում են իրենց ընտանիքներին, որոնցից մի քանի ամիս բաժանված էին։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մասնակից զինվորականներին։ Մենք առաջ ենք գնում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: