Բացել լրահոսը Փակել լրահոսը
da9f9dbe7be407bd79b309d394a94433 (2)
A A
Հասարակություն

Ավազակային հարձակում բենզալցակայանի վրա․ հնչել են կրակոցներ․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։

Արդեն տեղում նշված գազալցակայանի հերթափոխի պետը հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններում գազալցակայանի հարակից տարածքում նկատել է 2 դիմակավորված անձանց, և ինքը գնացել է հանգստի սենյակ, որից հետո իր հետևից դիմակավորվածներից մեկը մտել է սենյակ, ձեռքին եղած ինքնաձիգով կրակել է հատակին և իրենից պահանջել գումար։ 

Ինքը այդ զինված դիմակավորին հայտնել է, որ գումարը գտնվում է դրամարկղում և մի քանի րոպե անց դուրս է եկել ու նկատել, որ դիմակավորված անձինք հեռացել են դեպքի վայրից։ Հետո պարզել է, որ դրամարկղից հափշտակել են մոտ 150 հազար դրամ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։