A
A
Թուրք տղամարդը ավելի քան 1 տարի չի ապաքինվում կորոնավիրուսից
Աջակցիր «Ա1+»-ինՍտամբուլի բնակիչը կորոնավիրուսի պատճառով արդեն ավելի քան մեկ տարի գտնվում է կարանտինի մեջ՝ հայտնում է Gazeta.ru-ն:
Մուզաֆեր Կայասանը դեռ 2020-ի նոյեմբերին վարակվել է կորոնավիրուսով ու մինչ այժմ չի ապաքինվել: Այդ ժամանակվանից ի վեր տղամարդը 78 անգամ թեստ է հանձնել՝ բոլորն էլ դրական:
Հոգնելով մեկուսացումից, թուրք տղամարդը դիմել է տեղի իշխանություններին ու բողոքել, որ այս ընթացքում ինքը մենակ է ապրում, իսկ հարազատներին, թոռներին կարող է տեսնել միայն ապակուց այն կողմ կամ տեսազանգով:
Մասնագետները նման երկար ժամկետով վարակվածությունը բացատրում են տղամարդու ցածր իմունիտետով՝ նա լեյկոզ ունի: