Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Կյանքը սահմանին պատերազմից հետո (տեսանյութ)

«Ռեգիոն 5+» մեդիահարթակի երկրորդ թողարկման դիտակետում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու այնտեղ ապրող մարդիկ են: Տեսախցիկները շրջել են Հայաստանի սահմանների երկայնքով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հատվածներում, լսել մարդկանց, ովքեր բացի համընդհանուր դժվարություններից, կանգնած են այլ խնդիրների առաջ:

44 -օրյա պատերազմը փոխեց Հայաստանի սահմանները. դրանք մոտեցան Ադրբեջանին:

Հակառակորդը 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակեց առաջխաղացումը՝ ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք:

Սահմանների փոփոխության արդյունքում արոտավայրերի զգալի մասն այժմ թշնամու տարածքում է։ Բացի արոտավայրերի կորստից, անասունները հաճախակի անցնում են հակառակորդի տարածք, որոնց երբեմն հնարավոր չի լինում վերադարձնելը:

«Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային գոտին այն տարածքն է, որը Հայաստանի պետական սահմանագծից ծավալվում է դեպի հանրապետության տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ: 

Մեկ տարի առաջ Հայաստանի կառավարությունը փոփոխություն կատարեց սահմանամերձ գյուղերի ցանկում:

Այս կերպ կառավարությունը հնարավորություն տվեց այդ գյուղերի բնակիչներին օգտվելու սոցիալական որոշ արտոնություններից:

Մանրամասները՝ տեսանյութում