Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada 1 (3)
A A
Սպորտ

Պեկինի ձմեռային ՕԽ-ում հայտնի են առաջին չեմպիոնները

Պեկինում մեկնարկած ձմեռային 24-րդ օլիմպիական խաղերում հայտնի են առաջին չեմպիոնները:

 

Կանանց սկիաթլոնում (2x7,5կմ դահուկավազք) լավագույն է ճանաչվել նորվեգուհի Թերեզա Յոհաուգը, որը 2018թ օլիմպիական խաղերը բաց էր թողել հակադոպինգային կանոնները խախտելու համար:

 

Կանանց 3000մ չմշկասահքում օլիմպիական ռեկորդով առաջին տեղը գրավել է նիդեռլանդուհի Իրեն Սխաուգենը` 3:56.930: Երկրորդ արդյունքը ցույց է տվել իտալուհի Ֆրանչեսկա Լոլոբրիջիտան:

 

Բիաթլոնի խառը զույգերով մրցավազքում հաղթող է ճանաչվել Նորվեգիայի քառյակը: Երկրորդ տեղը գրավել է Ֆրանսիանմ երրորդ` Ռուսաստանը:

 

Այսօր մեդալներ կխաղարկվեն նաև կանանց դահուկացատկում: Ընդհանուր առամամբ մեդալներ են նվաճել 7 երկրների պատվիրակներ:

a1+olimpiada 3.jpg (95 KB)

a1+olimpiada 2 (2).jpg (56 KB)