Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Գրիգորյան (2)
A A
Հասարակություն

Արթուր Գրիգորյանի հեղինակած երգերի շարքում Արցախին նվիրված երգերը կատարյալ գլուխգործոցներ են․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱՀ Աժ նախագահի ցավակցական հեռագիրը հայ անվանի կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
 
Ցավով տեղեկացանք հայ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երաժիշտ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան բոթին:
Նրա վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցավ:
Անուրանալի ու անգնահատելի է նրա վաստակն ու ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում:
Արմատներով արցախցի կոմպոզիտորը միշտ Արցախի կողքին էր, ապրում ու շնչում էր Արցախով՝ հաղորդակից լինելով նրա ցավին ու վշտին:
 
Նրա հեղինակած երգերի շարքում Արցախին նվիրված երգերը կատարյալ գլուխգործոցներ են:
 
Արցախի խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից խորապես ցավակցում և զորակցություն ենք հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
 
Նրա անունը ոսկե տառերով կգրվի հայ մշակույթի և երգարվեստի պատմության էջերում: