A
A
Երեխան շնորհակալություն է հայտնել Արցախի փրկարարներին իր կատվին ծառից իջեցնելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 4-ին ժամը 20։21-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցում կատուն բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել։
Ժամը 20։22-ին արագ արձագանքման հատուկ ստորոբաժանման օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։
Կանչի հեղինակ` փոքրիկը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, իր կատվին ծառից իջեցնելու համար։ Ինչու չէ ,սա նույնպես փրկության և մեր քաղաքացիների կողքին լինելու հերթական` գուցե շատերի համար փոքրիկ, բայց երեխայի համար բավականին մեծ ու հիշարժան դրվագ է։