Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք է գրանցվել

Փետրվարի 4-ին կատարվել Է 190 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք է գրանցվել:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից 421-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: