Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Հասարակություն

Գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք

Փետրվարի 5-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4032 նոր դեպք: Կատարվել է 8857 թեստավորում, առողջացել՝ 2132 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387 490 դեպք, որոնցից 348 356-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 501 պացիենտ:

 
 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1552 է.  նախորդ օրն արձանագրվել է 7 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 
 

Մեկ օրում մահացել է 13 մարդ։

 

Ընդհանուր կատարվել է 2 771 845 թեստավորում։