Բացել լրահոսը Փակել լրահոսը
272903639_308919784610388_7858752365822865865_n (1)
A A
Պաշտոնական

Արևմտյան մաքսատուն-վարչության գործառույթները իրականացվելու են «կարգո» բեռնային համալիրու

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «կարգո» բեռնային համալիր) տարածքում՝ մաքսային գործառնություններին զուգընթաց, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։

Տարածքի սահմանափակ հնարավորություններով և շինարարական աշխատանքների տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ մաքսային ծառայության անխափան սպասարկումն ապահովելու նպատակով այն ամբողջությամբ իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «կարգո» բեռնային համալիրի 2-րդ հարկում, բացառությամբ՝ մաքսային զննման գործառույթների։ Խնդրում ենք ընդունել ի գիտություն: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին