Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

«Հասարակության դեմքը պատերազմից հետո» (տեսանյութ)

Հասարակության հայացքում պատերազմից հետո այսպիսի դիմախաղ է ։ Գեղանկարիչ Սեյրան Սողոմոնյանը կնոջ այլափոխված ուրվապատկերներով  ցույց է տալիս  հասարակության այսօրվա իրական դեմքը։

Գեղանկարիչը որպես կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։  Բայց նկարները պատերազմի մասին չեն, այլ դրանից հետո ստեղծված բարդ իրավիճակի։

Գեղանկարչի կարծիքով՝  հետպատերազմյան վիճակն ավելի բարդ է, քան բուն պատերազմը, և կարևոր է դասեր քաղելը, վերականգնվելն ու մեր առջև ճիշտ տեսլական դնելը։

«Հասարակության դեմքը պատերազմից հետո» շարքով նկարիչը փորձում է օգնել հաղթահարել հետպատերազմյան դեպրեսիան։

Արվեստում նոր գաղափարախոսություն բերելը Սեյրանի նպատակն էր մինչև պատերազմը, բայց դա հիմա հետին պլան է մղվել։

Իր ասելիքը հասարակությանը Սեյրան Սողոմոնյանը ցույց կտա արդեն գարնանը, երբ ավարտուն տեսք կունենան պատերազմից հետո հասարակության դեմքը ներկայացնող շուրջ չորս տասնյակ կտավները։

Մանրամասները՝ տեսանյութում։