Բացել լրահոսը Փակել լրահոսը
272981109_325291849640205_1131875170415235634_n
A A
Պաշտոնական

Նիդերլանդների հետ համագործակցության ոլորտները

Վահան Քերոբյանը փետրվարի 3-ին ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Արման Խոջոյանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի և պատրաստակամություն են հայտնել ակտիվ աշխատել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ:

Քննարկվել են երկու երկրների պետական և մասնավոր կառույցների համագործակցությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Որպես համագործակցության ոլորտներ առանձնացվել են արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, մեքենաշինությունը, զբոսաշրջությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև կազմակերպությունների արդիականացման և մոդեռնիզացման խնդիրը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող  բարեփոխումներին:

Էկոնոմիկայի նախարարություն