Բացել լրահոսը Փակել լրահոսը
cancer_cell_min_993583586
A A
Պաշտոնական Հասարակություն

Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ (տեսանյութ)

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտություների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։
 
Այս տարվա կարգախոսն է. «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և հավասարություն»։
 
Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները:
 
Քաղցկեղը կանխարգելելու 10 խորհուրդ.
✔️ Չ՛ծխել
✔️ Հետևե'ք քաշին, խուսափե՛ք գերքաշությունից, ճարպակալումից
✔️ Զբաղվե՛ք ֆիզիկական ակտիվությամբ. շատ քայլելը նպաստում է քաղցկեղի ռիսկի նվազեցմանը
✔️ Սննդակարգը հարստացրե՛ք հատիկեղենով, բանջարեղենով, մրգերով և լոբազգիներով
✔️ Խուսափե՛ք յուղոտ, օսլայի և շաքարի բարձր պարունակությամբ արագ պատրաստվող սննդատեսակներից (fast food),
✔️ Սահմանափակե՛ք շաքար պարունակող ըմպելիքից, ալկոհոլի օգտագործումը
✔️ Սահմանափակե՛ք կարմիր (տավարի, խոզի և գառան) և վերամշակված մսի օգտագործումը
✔️ Խուսափե՛ք սննդային հավելումներից
✔️ Կրծքով կերակրումն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը
✔️ Քաղցկեղ ախտորոշվելուց հետո հետևե՛ք բժշկի խորհուրդներին:
 
 
Առողջապահության նախարարություն