Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads
A A
Պաշտոնական Հասարակություն

Բքի պատճառով Զանգեր հատվածը դժվարանցանելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Անիի, Արթիկի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Բքի պատճառով Սարավանի լեռնանցքը (Զանգեր հատված) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։