Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանության հետ համաձայնեցված ենք անում․ թող պատրաստվեն․ սա շարունակական է լինելու․ ցուցարար (տեսանյութ)

Մի շարք վարորդներ «Հրազդան» մարզադաշտի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ ԱՊՊԱ-ների թանկացման։  Ըստ վարորդների՝ թանկացումները չհիմնավորված են և դա ուղիղ վնաս է հասցնելու իրենց գրպաններին։

 

Վարորդներից մեկը նշեց, որ ի տարբերություն նախորդ անգամվա, այսօրվա հավաքը համաձայնեցված է ոստիկանության հետ և իրենք այդտեղից շարժվելու են դեպի Կենտրոնական բանկ․ «Նախորդ հավաքը ինքնաբուխ էր ԱՊՊԱ-ի ապօրինի թանկացման դեմ ու ոստիկանությունն ավելի լավ էր նախապատրաստվել, բայց հիմա մենք հույս ունենք, որ ինչ-որ բան կփոխվի և արդյունքի կհասնենք»։

Վարորդները նշեցին, որ իրենց հավաքը ապաքաղաքական է և ոչ մի այլ երանգներ պետք չէ տալ իրենց բողոքի ակցիային։

Մանրամասները՝ տեսանյութում։