Բացել լրահոսը Փակել լրահոսը
259533534_664559651559708_7291146201678637341_n-300x161
A A
Պաշտոնական

ԲԸՏՄ-ն 2022 թվականի հունվարի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հաշվարկել է 38 մլն․ դրամի վնաս

Հաշվետվություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 53-ով հաշվարկվել է  38.381.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 354.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասնշանակվել 380.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

     Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 35.122.160 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

     Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

     Արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 2 264 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Նախկինում արձանագրված 2  դեպքով հաշվարկվել է 354.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

     Արձանագրված 2 դեպքով  հաշվարկվել է  995.270 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Նախկինում արձանագրված 1  դեպքով նշանակվել է  80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Ընդերքի պահպանության ոլորտ

     Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Ստուգումների վերաբերյալ

 

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից`

 

3-ը՝ արտադրություն,

1-ը՝ ՓՀԷԿ,

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում:

 

     Նախկինում իրականացված 7 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 17 որոշում՝ 1.340.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 907.500 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։

 

    ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 804.800 ՀՀ դրամ)։

    Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.049.500 ՀՀ դրամ: