Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada 2.02.
A A
Սպորտ

Հայաստանի լեռնադահուկորդը չի մեկնել Պեկին

Հայաստանի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը պետք է մեկներ Պեկին 2022թ օլիմպիական խաղերին մասնակցելու համար, դեռևս գտնվում է Հայաստանում:

 

Ինչպես հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, Չինաստան մեկնելուց առաջ իր, ինչպես նաև ծաղկաձորցի մարզիկի և նրա մարզչի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այդպիսով, նրանք բաց են թողել հունվարի 31-ին նախատեսված հատուկ օլիմպիական չարտերային թռիչքը:

 

Ֆեդերացիան այժմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օգնությամբ փորձում է Հարություն Հարությունյանին մինչև մրցումների մեկնարկը, որը նախատեսված է փետրվարի 12-ին, ուղարկել Պեկին:

 

Մեր երեք դահուկորդները` Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, բարեհաջող հասել են Պեկին և պատրաստվում են տարվա գլխավոր ստուգատեսին: Առաջինը մրցասպարեզ կմտնի Միքայել Միքայելյանը, որը փետրվարի 6-ին կմասնակցի 30 կմ սկիաթլոնին: