Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարդևանյանը` դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ սկսված հետապնդման մասին (տեսանյութ)

Այսօր «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների հետ ունեցել ենք հրատապ հանդիպում Եվրոպայի Միության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ։ Հանդիպման ընթացքում օրակարգային միքանի հարցեր կային, որոնցից առավել հրատապը դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ տեղի ուենցող զարգացումներն են։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ սկսված հետապնդմանը։

«Կարող եմ ասել, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք մասնագիտական հանրույթը բարձրաձայնել է, այդ մասին շատերս խոսում ենք, ներկայացրեցինք դեսպանին։ Շատ կարևորում եմ, որ իր կարծիքը հայտնեց ՀՀ վաստակավոր իրավաբան, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։ Բառացիորեն դեսպանին ինքս ցույց եմ տվել նաև հայտնի տեսանյութը այն դատավորի, որը պետք է քննի դատավոր բորիս Բախշիյանի միջնորդությունը։ Դավիթ Արղամանյանի կողմից իշխանական հերթական միջոցառման ժամանակ ընդհուպ մինչև այդ թմբուկը խփելու տեսանյութը ցույց տրվեց դեսպանին»,- ասաց Վարդևանյանը՝ կարծիք հայտնելով, որ դա առավել բնական է, որպեսզի միջազգային հանրության ներկայացուցիչները պատկերացնեն Հայաստանում արդարադատության որակը։

«Չեմ թաքցնի, որ ուղղակիորեն տեղեկացվեց այն իրավիճակը, որը կա գործերի մակագրման համակարգի մինչ օրս առգրավման վերաբերյալ և առհասարակ ինչպիսի մթնոլորտ է տիրում կալանավորման ինստիտուտի վերաբերյալ»,- ասաց Արամ Վարդևանյանը։ 

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն է։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվել է հունվարի 26-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։